Ճանապարհային ոստիկանը վարչապետի կողմից խրախուսվել է պաշտոնյային տուգանելու համար

Ճանապարհային ոստիկանը վարչապետի կողմից խրախուսվել է պաշտոնյային տուգանելու համար
Ճանապարհային ոստիկանը վարչապետի կողմից խրախուսվել է պաշտոնյային տուգանելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»: