Թուրքական պետական «TRT» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքայը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Հեռախոսազրույցի ժամանակ Օքթայը, նշելով, որ Թուրքիան մշտապես շարունակում է աջակցել Ադրբեջանին, ասել է.
«Թուրքիան մշտապես ձեր կողքին է: Մշտապես համերաշխության մեջ ենք: Այս կապակցությամբ ցանկանում եմ փոխանցել մեր նախագահի ցավակցությունները և շուտափույթ ապաքինման մաղթանքները»:
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 50 ադրբեջանցի զինվորական և զինվոր է սպանվել։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: