Ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Ապրիլի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր արչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 600 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 2․5 հա, Լճաշեն գյուղում` 200 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 2500 քմ,

Սևան-Երևան ավտոճանապարհին՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3․4 հա: