Աշոտյանը Զոլյանին աշխատանքից հեռացրեց

Աշոտյանը Զոլյանին աշխատանքից հեռացրեց
Աշոտյանը Զոլյանին աշխատանքից հեռացրեց

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցված են:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել դադարեցնելով նրա լիազորությունները՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում նախրարությունը կարգապահական վարույթ կիրառեց ռեկտորի նկատման, հետո հանդես եկավ մի շարք մեղադրանքներով՝ ընդհուպ մինչեւ գոյություն չունեցող ֆակուլտետներով ուսանողներին դիպլոմ տալը:

Զոլյանը դեմ էր նախարարության արձանագրած խախտումներին ու իր համալսարանի պաշտոնական կայքում պարզաբանել էր, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, սակայն այդ փաստարկները ոչ մեկը հաշվի չառավ:

© Medialab.am