Գալուստ Սահակյան. «150 դրամը թանկ չէ, Ֆրանսիայում 1.5 եվրո է»

Գալուստ Սահակյան. «150 դրամը թանկ չէ, Ֆրանսիայում 1.5 եվրո է»
Գալուստ Սահակյան. «150 դրամը թանկ չէ, Ֆրանսիայում 1.5 եվրո է»

Տրանսպորտը տնտեսության ամենակարեւոր մասերից է, գծատերերի ոլորտ չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը: Բնական եմ համարում, որ իհարկե, ինչքան ցածր սակագին լինի, այնքան ավելի հաճելի կլինի մեր հասարակության համար»,- այսօր «Ֆորում» ակումբում երթուղայինների ուղեվարձի թանկացումն այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա մեղադրեց ակցիայի կողքին կանգնած քաղաքական ուժերին՝ ասելով, որ փորձում են սիրաշահել ժողովրդին, մինչդեռ պետք էր սիրել ժողովրդին, ոչ թե սիրաշահել: Նա ընդգծեց, որ սոցիալական խումբ կա, որի համար սակագինը մատչելի չէ, կառավարությունը պետք է միջամտի եւ սոցիալական ծրագրեր մշակի. «Պետք է կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ ոլորտը մի փոքր մանրամասնի: Խնդիրը ոչ թե նա է, որ 150 դրամը թանկ է, Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում 1.5 եվրո է»: Սա լսելուն պես լրագրողները միաբերան բացականչեցին՝ բա այստեղի ու այնտեղի աշխատավարձե՜րը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/25/270042/