ԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել մինչև ամառվա սկիզբն ավարտել պատերազմը։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ հավանական է, որ ամերիկյան կողմը ճնշումներ գործադրի՝ նշված ժամանակային շրջանակին հետևելու համար։
Զելենսկին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցային կողմերի հանդիպում անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ հավանաբար Մայամիում, մեկ շաբաթից։ «Մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։



















