Մահացել է «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմի հերոսուհիներից մեկը

Մահացել է «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմի հերոսուհիներից մեկը
Մահացել է «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմի հերոսուհիներից մեկը

Մահացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմի հերոսուհիներից մեկը:
105-ամյա Մարիա Վարդանյանը, ինչպես հաղորդում է ֆիլմի ռեժիսորը, ծնվել էր Արեւմտյան Հայաստանում՝ Մալաթիայիում 1905թ.-ին: 1915-ին թուրքերը որպես սեփականության նշան դաջվածքներ են արել նրա եւ մոտ 300.000 այլ հայուհիների մարմնի` գլխի, դեմքի, ձեռքերի վրա, որի մասին էլ պատմում է Խարտալյանի ֆիլմը:
«Հպարտ հայուհի, ուժեղ կին, որ քաջութիւնն ունեցաւ ըսելու այն ինչ որ կարելի չէր ըսել, պատմել. Պատմեց ու պատգամեց երբեք չմոռանալ, երբեք…»,- գրել է Խարտալյանը Ֆեյսբուքի իր պատին:
Լրագրող և ռեժիսոր Սյուզան Խարտալյանի ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 21-ին Ստոկհոլմում, որից անմիջապես հետո թուրքական համայնքը մեծ աղմուկ է բարձրացրել: Մինչ այդ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Լիբանանում, Թուրքիայում: Իսկ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով ֆիլմը ցուցադրվել է մի քանի անգամ փրայմ-թայմերին:

Հիշեցնենք, որ հանրահայտ ֆիլմը ապրիլի 23-ին կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, ապրիլի 25-ին` Վանաձորում, 26-ին՝ Գյումրում, իսկ ապրիլի 28-ին «կուղևորվի» Ստեփանակերտ: Խարտալյանը ներկա կլինի բոլոր ցուցադրություններին:

© Medialab.am