Նիկոլ Փաշինյան. Երկերեսանին

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Ոնց: 

Այս հարցը նույնիսկ մտերմիկ չէ: 

Այս շնորհավորանքը ամենավախեցնողն է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի մինչմարտիմեկյան սպառնալիքներից: 

Այսինքն՝ պարոն Փաշինյան, դո՞ւք էլ կարող եք նույնկերպ վարվել Հայաստանի քաղաքացու հետ: Այսինքն՝ կեղծված ընտրությունները կեղծ կատեգորիա՞ են: Այսինքն՝ մոռանա՞նք, թե հանուն ինչի Ռոբերտ Քոչարյանը սպանեց 10 հոգու: 

Թե այս պահից գոտիներս ձգենք՝ մտածելով, որ մի օր էլ դուք եք ոստիկանությանը կոչ անելու գազան լինել սեփական ժողովրդի հանդեպ: Այնպես չէ, որ ես անակնկալի եմ եկել: Եվ այնպես չէ, որ քաղաքականությունն ինձ համար անբարոյականություն է: 

Բայց դուք ինչո՞ւ եք այստեղ ՍԴ փոխում: Ինչո՞ւ եք դատում մարտի 1-ի հիմնական մեղավորին: Թե՞ հաջորդ քայլը Քոչարյանի արդարացումն է: 

Կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ Ղարաբաղը երբեք էլ հայկական հող չի եղել, ու մեզ վրա խաբար չկար: Թե՞ մեր խելքը քաղաքականությունից բան չի հասկանում: 

Մենք պոտենցիալ զոհեր ենք, մեզ վրա վաղը կրակելու եք, կարիք կա՞ այսքանից հետո քաղաքականությունից որևէ բան հասկանալ, եթե 3 միլիոն հոգի չի կարող Հայաստանի վարչապետ լինել: 

Լուկաշենկոն վաղը աչքն էլ չի թարթելու, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: 

Շնորհավորելով՝ դուք ձեզ նույնացնում եք նրա քաղաքական նպատակների հետ: Էլի խնդիր չեմ տեսնում, եթե թքած ունեք Բելառուսի ժողովրդի ապագայի վրա։

Բայց շնորհավորելով՝ դուք Հայաստանի քաղաքացուն դարձրել եք Հայաստանի ոստիկանության ապագա գազանությունների թիրախ: 

Ես գիտեմ, որ գոյություն ունեն քաղաքական հաշվարկներ: 

Վստահ եմ, որ հաստատ պատճառներ կան շնորհավորելու: Բայց կա նաև Բելառուսի ժողովուրդը, որը ճիշտ մեզ նման փողոց է դուրս եկել ու արդեն սպանվում է: Այնտեղ չեն հաշտվում ընտրությունների արդյունքների հետ: Եվրոպան, քաղաքակիրթ աշխարհը չեն ընդունում այդ ընտրությունների արդյունքները: 

Գոնե մի քիչ շունչ քաշեիք շնորհավորելուց առաջ: Ու դուք շնորհավորում եք մեկին, որը դեռ ընտրություններից առա՞ջ էր խոստանում արյան մեջ խեղդել բողոքի ցանկացած ակցիա: 

Լավ, Լուկաշենկոն ո՞վ է: 

Շնորհավորանքը վերաբերմունք չէ Լուկաշենկոյի անձի հանդեպ, շնորհավորանքը վերաբերմունք է բելառուս ժողովրդի հանդեպ, նրա կատարած ընտրության հանդեպ, փողոցում ոստիկանության գազանությունների տակ մնացած քաղաքացիների հանդեպ: 

Էլի խնդիր չեմ տեսնում, չեմ ճանաչում այդպիսի ժողովուրդ, Բելառուս երկրի մասին ոչինչ չեմ լսել ու չեմ լսելու, քարտեզի վրա տեղը չեմ գտնում, չեմ էլ պատրաստվում գտնել, Մինսկի օդանավակայանում չեմ եղել ու ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի է այս ամբողջ աղմուկը:

 Բայց վաղը ասելու եք, որ չեք կրակելու Հայաստանի քաղաքացու վրա: Կլինի՞ չասեք: 

Չենք ասում՝ հայտարարեք, որ չեք ճանաչում ընտրությունների արդյունքները, նույնիսկ չենք ասում՝ մի շնորհավորեք: 

Եթե քաղաքականություն է՝ գինն ասեք, թե ինչ է շահում Հայաստանը: Թե՞ Լուկաշենկոն խոստացել է շնորհավորելու դեպքում վաղը Ադրբեջանի կողմից չկռվել մեր դեմ: Բայց Իլհամ Ալիևն էլ է շնորհավորել, բայց «համոզիչ հաղթանակի համար»: 

Հայ դիվանագետներից մեկն ասում է՝ միջազգային հարաբերությունները ներքին քաղաքականության հետ տարբերություն ունեն: Բայց դա չի խանգարում, չէ՞, որ օրը գա, էդ տարբերությունն ունենա մեկ ընդհանուր գիծ՝ կրակել սեփական ժողովրդի վրա: 

Որովհետև ձեզ գլխավորում՝ կեղծիքով իշխանություն պահելու մեջ համակարծիք են:

Կրկնում եմ՝ խնդիր չկա, Կիմ Չեն Ընին էլ շնորհավորեք, երբ օրը գա, բայց դա լինելու է շնորհավորանք այն ժողովրդի անունից, որը ապրիլյան հեղափոխություն արեց ընդդեմ այսպիսի երկերեսանիության: 

Մհեր Արշակյան

MediaLab.am