Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա Միութենական պետություն մտնելու հարց:
«Հայաստանի օրակարգում նման հարց չկա, եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումը այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին», – ասաց ԱԽ քարտուղարը: