Ահազանգ. հերթական որսագողը՝ Գորիսից․ Econews.am

Ահազանգ. հերթական որսագողը՝ Գորիսից․ Econews.am
Ահազանգ. հերթական որսագողը՝ Գորիսից․ Econews.am

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին:

Գորշուկը կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում։ Կենդանատեսակը ևս ընդգրկված չէ ԿԳ-ում, սակայն որսը թույլատրված չէ և չի հանդիսանում որսատեսակ։ Ավելին՝ որսի սեզոնը դեռ չի բացվել նախարարի պաշտոնական հրամանով:

Լուսանկարներում ֆեյսբուքյան օգտատերը նշել է ևս մի քանի օգտատերի: Լուսանկարներում երևում է նաև, թե ինչպես են կենդանուն մորթում: 

Մանրամասները՝ այստեղ։