Պոլիէթիլենային տոպրակները կարող են վարակի փոխանցման միջոց դառնալ. Շրջակա միջավայրի նախարարություն

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի համաձայն պոլիէթիլենային տոպրակները Հայաստանում կարգելվեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունը:

«❗2022թ.-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը, վաճառքը և իրացումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային ու երկրորդային հումքից արտադրվածների:

🚯Նշենք նաև, որ պոլիէթիլենային տոպրակների մակերեսին տարաբնույթ վիրուսները կարող են պահպանվել և փոխանցվել 72 ժամվա ընթացքում։

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այս շրջանում մեր համաքաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելուց և առևտրի համար հնարավորինս օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից և պարկերից»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։