«Տաշիր պիցցա», «Նովելլա մյուզիք հոլ» և այլ շինություններ կքանդվեն․ խոսնակ

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն, այդ թվում՝ «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» և այլ շինություններ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»: