Ուկրաինան կոչ է անում Ռուսաստանին հեռացնել ԵԱՀԿ կազմից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ի կազմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները խախտում են Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները: Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին սպառնալիք է Եվրոպայում անվտանգությանն ու համագործակցությանը: Եթե ԵԱՀԿ-ն չունի համապատասխան մեխանիզմներ՝ կասեցնելու երկրի անդամակցությունը, ապա պետք է սկսել գործընթաց և դուրս հանել»,- գրել է Կուլեբան: