Արա Այվազյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ `քննարկելու ՀՀ֊ՄԱԿ համագործակցության հեռանկարը, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը և COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու միջոցները: Այդ մասին տեղեկացնում են ԱԳ լրատվական ծառայությունից։