«Անկախ նրանից, թե փողոցում որ ուժի աջակիցներն են միտինգ անում, պատիվ չի բերում որևէ մեկին նրանց վիրավորել»․ Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

անկախ նրանից, թե փողոցում որ ուժի աջակիցներն են միտինգ անում, պատիվ չի բերում որևէ մեկին այդ աջակիցների լուսանկարը կամ տեսանյութը տարածելով՝ նրանց վրա ծիծաղել, նրանց վիրավորել, տալ «ժեխ», «ալկաշ» կամ այլ պիտակավորումներ՝ այդպիսով իբր թե լավ լույսի տակ ցուցադրելու սեփական աջակիցներին։

Որևէ պաշտոնյա, քաղաքական ուժ կամ քաղաքական գործընթաց չի կարող արժանի լինել նրան, որ մարդիկ իրարից օտարվեն, իրար վիրավորեն կամ ատեն, ու դա հղի է անշրջելի հետևանքներով։

Կրկնում եմ՝ անշրջելի։ Վաղը, որ ձեզանից որևէ մեկը դառնա վարչապետ, նախարար, պատգամավոր կամ այլ պետական պաշտոնյա, դուք աշխատելու եք բոլորի համար։ Մենք մնալու ենք ու շարունակենք ապրել այս երկրում։ Մտածեք դրա մասին»։