Իրաքի նախագահն այցելել է Գյումրի

Գյումրիի համայնքապետարանից հայտնում են, որ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդիին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Գյումրիում էր:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահը Գյումրի էր եկել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միսակ Բալասանյանի հրավերով:

Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նրանց դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի: Այցի շրջանակներում Գյումրիում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Թումո» Գյումրի կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանի ուղղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի տարածքում: Նախ կենտրոնի ղեկավարը, ապա նաև սաները ներկայացրել են իրենց առօրյան, խոսել ծրագրերի և դրանց շրջանակներում տարվող աշխատանքների մասին: Հյուրերը եղել են կենտրոնի երաժշտական և ռոբոտաշինության սենյակներում, տեղում զրուցել նաև սաների հետ, հարցեր հղել նրանց, ապա նաև պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին: