Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին, հրազենային վնասվածք էր ստացել: Նրա վիճակը կայուն է: