Ընդհարում Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև. լարված իրավիճակ դատարանի բակում. Տեսանյութ

Ընդհարում Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև. լարված իրավիճակ դատարանի բակում. Տեսանյութ
Ընդհարում Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև. լարված իրավիճակ դատարանի բակում. Տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը։ Դատարանում է նաև ՀՀ 2-րդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է factor.am-ը։

Այս պահին դատական նիստը 40 րոպեով ընդմիջվել է։ Դատարանը ժամանակ է տվել  պաշտպանական կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։

Ընդմիջման ժամանակ լարված իրավիճակ էր դատարանի բակում. ընդհարում տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև։ Քաղաքացին հայտնեց, որ դատարանի բակ է եկել սատար կանգնելու այն մարդկանց, որոնց խոսքի իրավունքը խախտվել է։ Ըստ երիտասարդի՝ ինքը եկել է դատարանի բակ՝ թույլ չտալու համար, որ մարդկանց շշով հարվածեն։ Քոչարյանի աջակիցները շշով  հարվածել էին դատարանի բակում ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիին։