Վերացվել է մսամթերքի արտադրության գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրության գործունեության կասեցումը: Լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ընկերությունում վերացվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: