Ոստիկանությունը փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ ահազանգ ստացել է

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել մայիսի 21-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։

«Մենք պարոն Աթանեսյանից ահազանգ ենք ստացել։ Այժմ քննություն է կատարվում»,- նշեց Ահարոնյանը։