Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորի Հայրապետովի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունվարի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայրապետովների ընտանիքին՝ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովի անժամանակ մահվան կապակցությամբ, հայտնում են Քոչարյանի գրասենյակից։