Վերացել են «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը

Վերացել են «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը
Վերացել են «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը

Վերացել են «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ: