Ջերմաստիճանը փետրվարի 17-19-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝

Մարզերում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-12 մ/վ: