«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպում են ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի դիմաց  ժամը 18:00-ին կանցկացնի հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այնտեղ։