Միշտ ցանկալի է հարցնել նաեւ երկրորդ, նույնիսկ երրորդ բժշկի կարծիքը

Միշտ ցանկալի է հարցնել նաեւ երկրորդ, նույնիսկ երրորդ բժշկի կարծիքը
Միշտ ցանկալի է հարցնել նաեւ երկրորդ, նույնիսկ երրորդ բժշկի կարծիքը

Օրեր առաջ, շատ հայերի հետ միասին, մեծ ցավ ապրեցի` լսելով մեր ժամանակի անվանի գրող Վրեժ Իսրայելյանի ինքնասպանության մասին: Խորին ցավակցություններս եմ հայտնում ընտանիքի անդամներին, մտերիմներին ևհարազատներին:
Քանի որ Վրեժ Իսրայելյանը շատ հարգված և սիրված էր, շատ-շատերը արձագանքեցին կատարվածին: Սակայն ինձ համար կրկնակի ցավալի էր տեսնել, թե որքան է մեծ այն մարդկանց թիվը, որոնք ճիշտ են համարում այդ որոշումը և մտածում են, որ կդիմեին նույն քայլին նման պայմաններում հայտնվելու դեպքում:

Ուզում եմ նախապես ասել, որ ես չեմ դատապարտում Վրեժ Իսրայելյանի որոշումը (ինչպես նաև հավանություն չեմ տալիս), որովհետև, մի կողմից, չգիտեմ նրա որոշմանը նպաստող բոլոր հանգամանքները, և, մյուս կողմից, ինձ իրանվունք չեմ վերապահում քննադատել ուրիշի անձնական որոշումները, առավել ևս, երբ կարելի է պատկերացնել, որ Վրեժ Իսրայելյանը բնավ մակերեսորեն չի մոտեցել իր որոշմանը: Ուզում եմ արտահայտել իմ կարծիքը, քանի որ երկար տարիներ զբաղվել եմ այս հարցով, կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ, հետևել շատերի առողջությանը, ինչպես նաև` հիվանդության և առողջացման ընթացքին:

Այս հոդվածում չեմ ուզում քննարկել` արդյո՞ք ինքնասպանությունը ուժեղ մարդու որոշում է, թե` ոչ: Փոխարենն ուզում եմ խոսել մի քանի հանգամանքների մասին, մասնավորապես այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ կվարվեին նույն կերպ, եթե ստանային նման ախտորոշում: Կարևոր է միշտ հիշել, որ բժիշկները բոլորիս նման մարդիկ են և բոլորիս պես երբեմն սխալներ են կատարում: Ընդ որում, ոմանք «սխալ» ախտորոշումը կայացնում են դիտավորյալ: Ի դեպ, նմանատիպ դեպքերը միայն Հայաստանին չեն բնորոշ: Ուրիշ դեպքերում ախտորոշիչ մեթոդներն այնքան զարգացած չեն, որպեսզի ճշգրիտ պատասխան տրվի: Եվ սա նույնպես միայն Հայաստանին չէ բնորոշ: Հետևաբար, դժվար առողջական հանգամանքների կամ ընտրության դեպքում, մեծապես ցանկալի է հայցել երկրորդ, և նույնիսկ երբեմն երրորդ և այլն, բժիշկների կարծիք: Սա շատ կարևոր է, քանզի նախնական ախտորոշումները կարող են և ժխտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ