Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհին տեղի ունեցած փլվածքի հետևանքները վերացվել են

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի ունեցած հողային զանգվածով փլվածքի հետևանքները վերացվել են։

Ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։