Սևանա լճի ափամերձ հատվածներում՝ 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքում իրականացվել են ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները և առանձնացվել 1724 միավոր շենք-շինություն:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ դրանցից 32-ը համարվում են պետական և համայնքային նշանակության շենք-շինություններ:
«Պետական և համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի շրջանակում: Այս տարվա ավարտին արդեն կֆինանսավորվեն 24 պետական նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներ: Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը: