Մահվան ելքով վթար Սարալանջի փողոցում․ մոտոցիկլավարը մահացել է

Մարտի 14-ին, ժամը 19.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում մոտոցիկլետը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. 47-ամյա մոտոցիկլավար Տիգրան Մնացականյանը մահացել է:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։