Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, հայտ ներկայացնեք ԵՄ ու ՆԱՏՕ. Սահակաշվիլին՝ Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում (Twitter) դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա խորհուրդներ է տալիս, զգուշացնում ՌԴ նախագահ Պուտինից եկող սպառնալիքների մասին, խոսում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին:

«Հույս ունեմ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միաժամանակ ավերել Ձեր երկիրն ու վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը», – իր գրառման մեջ ասում է Սահակաշվիլին:

Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, հայտ ներկայացնեք ԵՄ ու ՆԱՏՕ»: