Պատերազմը նաև տեղեկատվական դաշտում է, այստեղ էլ իրավունք չունենք պարտվել. պատգամավորը զգուշացնում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չեք լայքում կամ հետևում այս օրերին գովազդվող տարբեր ֆեյսբուքյան էջերին։

Հանդիպած կլինեք, որպես կանոն, մեր զինվորների նկարներն են, կամ մեր դրոշը, ու մոտավորապես այս տիպի մեսիջ՝ եթե վստահում եք մեր բանակին, սեղմեք աջ կողմի «հավանել կոճակը», և այլն։

Մտնում նայում եք, թվում է՝ հայրենասիրական էջեր են, ոգևորիչ լուրեր, նկարներ, թևավոր խոսքեր…

Բայց ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ լայք չեք տալիս։ Որովհետև դրանք մեծ, շատ մեծ հավանականությամբ թշնամական էջեր են, որոնք այս կերպ հայկական լսարան են հավաքում, որ մի որոշակի պահից սկսած խուճապ ու ապատեղեկատվություն տարածեն։

Պատերազմը նաև տեղեկատվական դաշտում է։ Այստեղ էլ իրավունք չունենք պարտվել։

Բավարարվեք Արծրուն Հովհաննիսյանի, Շուշան Ստեփանյանի և պաշտոնական էջերով։

Խուսափեք նոր, անհայտ էջերից։ Ավելին, եթե գովազդով է ձեր լրահոսում, ռիփորթեք, որ արգելափակվի։ Թեկուզ եթե կարծում եք, որ հայկական էջ է։ Այս օրերին չի կարելի պատերազմական թեմաների հաշվին լայքեր հավաքել։

#ՀԱՂԹԵԼՈՒենք»: