Ամերիկյան սուզանավը չի մտել Ռուսաստանի ջրային տարածք.Պենտագոն.Factor

FILE PHOTO: An aerial view of the Pentagon building in Washington, June 15, 2005/File Photo

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան սուզանավը չի հատել Ռուսաստանի ջրային սահմանը` տեղաշարժվելով միայն միջազգային ջրերում, գրում է ՏԱՍՍ գործակալությունր:

«Ռուսաստանի այն պնդումները, թե մենք գործողություն ենք իրականացրել իրենց տարածքում, չեն համապատասխանում իրականությանը»,-հայտնել է ԱՄՆ-ի օդային ուժերի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրահանգիչ Քայլ Ռեյնսը:

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Նա նշել է, որ ինքն  իրավասու չէ հայտնել ամերիկյան սուզանավերի գտնվելու վայրը` միաժամանակ հավելելով, որ իրենք ավտանգ կերպով իրականացնում են թռիչքներ, ծովային գործողություններ միջազգային ջրերում:

Հիշեցնենք` ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի տարածքային ջրերում` Կուրիլյան Ուրուպ կղզու մոտակայքում, հայտնաբերվել էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վիրջինիա դասի սուզանավ։ «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը հատուկ տեխնիկա էր կիրառել, ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ նոտա էր հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին: