«Քաղաքացիական պայմանագիր»-ը Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստ է անցկացնելու․ Factor.am

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քիչ առաջ եկան խորհրդարան։ Factor.am-ի տեղեկություններով, ժամը 19.00-ին տեղի է ունենալու փակ նիստ, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին քննարկման հիմնական առարկան լինելու են անցած ՏԻՄ ընտրությունները, որոնց արդյունքներն իշխող ուժի համար այնքան էլ հաջող չէին։ Թիմը պետք է վերլուծի, թե ինչով էր դա պայմանավորված։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտություն կրեց միանգամից երեք համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում և Գյումրիում։