Առաջացել է բիտումի արտահոսք․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին դեպի Սեմյոնովկա տանող ավտոճանապարհի 13.7-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վթար։

Վթարվել է բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել է բիտումի արտահոսք։

Նշված ճանապարհահատվածն այժմ երկկողմանի փակ է։