Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է. ամերիկագետ

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնում, որ Պոմպեոն հստակ նշել է՝ Արցախի դեմ պատերազմում ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է:

«Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ բաց տեքստով մատնանշել է, թե ով է ագրեսորը և ով է առաջինը գործողությունների դիմել: Պոմպեոն շատ հստակ գնահատական է տվել, որ ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Պոմպեոյի հայտարարությանը, թե «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։