Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մի հատվածում կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ. Պապիկյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Տարածքային ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Որակի համապատասխանությունը ստուգելուց և հաստատելուց հետո կսկսվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ», -հավելել է նա:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են…

Posted by Սուրեն Պապիկյան on Thursday, April 8, 2021