Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հայց է ներկայացրել դատարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարան է դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ։ Այդ մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Հայցը վերաբերում է Կարապետյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Փաշինյանը, իբր, Չինաստանից հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և դրանք օգտագործում է ելույթներից առաջ։

Վարչապետը նշել է, որ դատական հայցը ներկայացվել է հենց այդ հայտարարության հիմքով։

«Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է։ Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասել է Փաշինյանը։