Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտարարել է, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը:

Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ գրելով.

«Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:

Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս»:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ևս հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը:

Ինչպես հայտնել էինք, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, որոնք ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմում ընտրվել էին պատգամավորներ, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել: