Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան «Տարվա Լավագույն Նախարար» է ճանաչել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների, լրագրողների և հեռուստաընկերությունների ընտրություն: Նրանք պարգևատրվում են պատվոգրերով և շնորհակալագրերով: 2012 թվականին հարցումներին մասնակցել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց ամփոփման արդյունքում մի քանի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների տրվել են պատվոգրեր:

Մի շարք հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված հարցումները պարզել են, որ Սիրիահայերի խնդիրների նկատմամբ ցուցաբերած սրտացավ մոտեցման և արդյունավետ աշխատանքի համար «Տարվա Լավագույն Նախարար» է ճանաչվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհակալական խոսքում նախարար Հակոբյանը մատնանշեց հանգամանքը, որ նմանատիպ պատոգրերը լրացուցիչ ազդակ են Սփյուռքին, ինչը միանշանակ խթանում է Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, համատեղ նոր ձեռնարկների իրականացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ