Լիբանանում նոր կառավարության ղեկավարը երկրի ամենահարուստ մարդն է. նախարարներից մեկը հայ է

Նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը, այն գլխավորելու է Նաջիբ Միքաթին, որը երկրի ամենահարուստ մարդն է և նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը. գրում է BBC News-ը:

«Ալ Ջազիրա» -ի փոխանցմամբ էլ նոր նախարարից մեկը հայ է: Արդյունաբերության գերատեսաչության ղեկավարի աշխատանքը վստահվել է հայազգի Ջորջ Փուչիկեանին (George Bojkian):

Հիշեցնենք, որ Լիբանանն առանց պատշաճ գործող կառավարության էր մնացել 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը ավելի քան 200 մարդու կյանք էր խլել: