Որպես բողոքի նշան կերել է քվեաթերթիկը

Երեւանի 2/8 ընտրատեղամասում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին է տեղեկացնում hwww.ilur.am լրատվական կայքը: Ըստ կայքի, ընտրությունների գնալով, քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը, կատարել իր ընտրությունը, հետո ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է «Ոչ ռեժիմին» եւ «Ազատություն Տիգրան Առաքելյանին», հանել է քվեաթերթիկը, պատռել է եւ որպես բողոքի նշան՝ կերել է այն:
«Նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը»,-գրում է iLur.am-ը:

© Medialab.am