Լեւոն Զուրաբյան. Սարգսյանների այս ավազակապետական զույգը դուքան է դարձրել Հայաստանը

Լեւոն Զուրաբյան. Սարգսյանների այս ավազակապետական զույգը դուքան է դարձրել Հայաստանը
Լեւոն Զուրաբյան. Սարգսյանների այս ավազակապետական զույգը դուքան է դարձրել Հայաստանը

Ազատության հրապարակում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս շարժումը ձևավորվել է պարզ նպատակի շուրջ՝ քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Զուրաբյանի խոսքով՝ այս նախաձեռնող խումբն արթնացրեց քաղաքացիական ակտիվությունը, սա նպաստեց նաև ԱԺ չորս ընդդիմադիր ուժերի՝ արդեն իսկ ձևավորված համախմբման ամրապնդմանը: Նա նշեց, որ սա քաղաքացիների հանրահավաքն է: «Եկեք ասենք ողջ ճշմարտությունը, սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան: Սարգսյանների այս ավազակապետական զույգը դուքան է դարձրել Հայաստանը, ես նկատի ունեմ Սերժ և Տիգրան Սարգսյաններին»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ