Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը նվիրել պետությանը

Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը նվիրել պետությանը
Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը նվիրել պետությանը

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր մեկ հաշվին եղած ամբողջ 30 մլն դոլարը նվիրել պետությանը, այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ այդ 30 մլն դոլարը կալանքի տակ է: Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել էր, որ եթե փողը կալանքից ազատեն, պատրաստ է մի մասը նվիրաբերել իր նախընտրած ոլորտներին:

«Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 մլն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն՝ որպեսզի չսպասենք մենք բոլոր պրոցեդուրաներին: Մենք այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա: Ընդհանուր առմամբ, մենք պետք է որպես հանրություն շատ հստակ վերաբերմունք ցուցաբերենք այս դեպքերի նկատմամբ»,- ըստ Lragir.am-ի ասել է Փաշինյանը։