Հանրային սննդի ոլորտում շրջանառությունը նվազել է. ի՞նչ է ձեռնարկել բիզնեսը, ինչ են առաջարկում մասնագետները, ՊԵԿ տվյալներ

Աշխատանքային օրերի ու ժամերի ավելացում, առաքման ծառայությունների ակտիվացում, ճաշացանկի թարմացում և այլն. հանրային սննդի կազմակերպման բիզնեսը տարբեր ուղղություններով աշխատում է՝ փորձելով համավարակից ու պատերազմից հետո վերականգնվել: Սիրիահայ Ճապաքջուրյանների ընտանիքը, տարիներ առաջ, Սիրիայի պատերազմով պայմանավորված, հաստատվեց Հայաստանում: Այստեղ սկսեց իր գործը՝ բացելով սննդի արագ պատրաստման կետ լահմաջոյի լայն տեսականիով: Սկզբում դժվարություններ շատ կային, սակայն քիչ-քիչ հաղթահարելով, կարողացան հունի մեջ ընկնել: Մինչ համավարակը հաջողությամբ աշխատում էին: 2020 թվականի համավարակն ու պատերազմը մեծ հարված հասցրին բիզնեսին: Սկզբում դժվարություններ կային տարածքի վարձակալության առումով, այնուհետև տեղափոխվեցին նոր տեղ, փորձեցին այդտեղ գործն ակտիվացնել, հետո էլ արցախյան պատերազմը սկսվեց:   

«Ստեղծված իրավիճակն ինչպես ընդհանուր երկրի վրա ազդեց, այնպես էլ՝ մեր բիզնեսի: Ունեցանք հաճախորդների, ֆինանսական հոսքերի զգալի կրճատում: Մի պահ ամբողջ քաղաքը սառած էր: Փորձեցինք ակտիվացնել առաքումը, նախկինում նման ծառայություն ունեինք, սակայն համավարակի պայմաններում մտածեցինք այդ ուղղությունն ավելի ակտիվացնել, ճաշացանկն ենք վերանայում: Եթե անկեղծ, հիմա դժվար փուլ է մեզ համար»,- «Արմենպրես»ի հետ զրույցում պատմեց «Լահմաջո Կայծ»-ի տնօրեն Կայծ Ճապաքջուրյանը:  Նրա խոսքով, կառավարության աջակցության ծրագրերից օգտվեցին, սակայն դժվարությունները շատ են: Արդեն կիրակի օրերը նույնպես սկսել են աշխատել, հույս ունեն, որ զբոսաշրջային ակտիվություն կլինի և իրավիճակը քիչ-քիչ կմեղմվի:

Մանրամասները՝ այստեղ