Հայաստանը կարող է կամուջ լինել Եվրոպայի և ԵՏՄ, Եվրոպայի և Ասիայի միջև. Արմեն Սարգսյան. Տեսանյութ

Հայաստանը կարող է կամուջ լինել Եվրոպայի և ԵՏՄ, Եվրոպայի և Ասիայի միջև. Արմեն Սարգսյան. Տեսանյութ
Հայաստանը կարող է կամուջ լինել Եվրոպայի և ԵՏՄ, Եվրոպայի և Ասիայի միջև. Արմեն Սարգսյան. Տեսանյութ

Հայաստանը կարող է բանակցային կամուրջ լինել ԵՏՄ և ԵՄ, ԵՄ և Ասիայի միջև, այսօր Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակներում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայ գործարարները միշտ էլ եղել են հրաշալի բանակցողներ: Ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ և ԵՏՄ, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերքը վստահել են մեզ»,- ասաց նա:
Նա խոսեց մարդկային ներուժի մասին, ասաց, որ Հայաստանի ուժը հենց մարդկային ներուժն է: «Եվ 21-րդ դարը լինելու է իրական մարդկային ներուժի դարաշրջան: Աշխարհի ամենահզոր ու բազմազգ ընկերությունները հիմա արդեն տեխնոլոգիական ոլորտի ընկերություններն  են, հանքարդյունաբերողները չեն»,- նշեց նա:

ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանի մտքերի ու ուղեղների համաժողով ևս կարող է անցկացվել, և հույս կա, որ հաջորդ տարի կանցկացվի:

«Մենք՝ հայերս, պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի մեջ: Չպետք է պատեր կառուցենք նրանց միջև, ովքեր ապրում են Հայաստանում և նրաք միջև, ովքեր ապրում են Սփյուռքում ու Արցախում: Այսինքն՝ մեր խնդիրն է միրավորել մեր ազգը և օգտագործել այդ հսկայական ներուժը: Եվ մնում  են նույն երեք հարցրեը՝ ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել և ամենակարևորն է՝ ինչպե՞ս անել: Միգուցե մենք գիտենք ինչ անել, բայց եթե մենք դա սխալ ենք անում, հասնելու ենք սխալ արդյունքի»,- ասաց նա:

Տեսանյութը՝ Factor.am