Մաշտոցի պողոտայից Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը 8 ժամով կդադարեցվի. Քաղաքապետարան

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: