Ցամաքային ճանապարհով Վրաստան մտնող պատվաստված քաղաքացիները ազատվում են PCR թեստի պահանջից

Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող պատվաստված քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։ Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն, գրում է Aliq.ge-ն։

«Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղիբրաձեն։ 

Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող պատվաստման ամբողջական կուրսն անցած քաղաքացիների վրա։