Ադրբեջանական կրակոցների հետևանքով տուժածների մասին ՊՆ-ն տեղեկություն կտրամադրի ավելի ուշ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ: 

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: