«Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին

2022 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022 թ. «Ավրորայի» հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Հադի Ջումանը (Եմեն) եւ Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս)։

2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվել է 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա:

Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: