Մարդու իրավունքների պաշտպանն ու արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ

Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ՝ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը։