ԼՂ-ից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան:

Ըստ հաղորդագրության՝ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: